Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Թշնամին ինտենսիվ աշխատանք է տանում իրանական կողմի հետ

Թշնամին ինտենսիվ աշխատանք է տանում իրանական կողմի հետ
12.09.2023 | 08:21

Իրանի վերջին հայտարարությունները հայկական կողմի չհիմնավորված քաղաքական շարժերի արտահայտումն են։

Թշնամին ինտենսիվ աշխատանք է տանում իրանական կողմի հետ, ու դա տրամաբանական է։ Ռուսարմինֆոյի եթերում երկու ամիս առաջ նշել էի, որ եթե մենք համապատասխան քաղաքական աշխատանք չկատարենք, ոչ մի երաշխիք չկա, որ որևէ պահի թշնամին ավելի լավ առաջարկ չի անի Իրանին, ինչից դրդված, Իրանը կփոխի իր մոտեցումները։

Իհարկե, Արցախի մասով Իրանի հայտարարությունները չեն հակասում ՀՀ իշխանությունների հրապարակային դիրքորոշմանը, ինչը նշանակում է, որ սա Իրանի կողմից նախազգուշացում է, բայց հետագայում չկա երաշխիք, որ Ադրբեջանի ու Իրանի հարաբերությունների որակը չի լինի ի հաշիվ հայ-իրանական հարաբերությունների, որը ուղիղ ազդեցություն կունենա Հայաստանի անվտանգային միջավայրի վրա։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 8331

Մեկնաբանություններ